ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարևորեց Ղարաբաղում կրակը դադարեցնելու ռեժիմի հսկողությունը
Ազատության Azatutyun
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան գոտում:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:
«Հիմա անհրաժեշտ է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է:
«Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ»,- նշել է Վասիլի Նեվբենզյան:
Միաժամանակ նա հայտնել է, որ տարածաշրջան ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ունղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատ:
«Դա արագ գործընթաց չէ, կա հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ քննարկել է այն հարցը, թե ինչպես հնարավոր կլիներ իրականացնել վերահսկողությունը»,- ասել է Նեբենզյան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը չի բացառել, որ վերահսկողության խնդիրը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն, առավելևս, որ հենց այդ կառույցն է առաջ տանում կարգավորման գործընթացը:
«Թե ով և ինչ կարգավիճակում այնտեղ կլինի՝ դա հարց է, որը դեռ քննարկվում է»,- ասել է Վասիլի Նեբենզյան:
Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետտություններ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիակիան Հանրապետության նախաձեռնությամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ղարաբաղի նոր պատերազմի մեկնարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, արդեն մեկ անգամ քննարկել է հակամարտությունը և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակն ու բանակցել:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը ռուսատանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին համաձայնեցրել են հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ին, սակայն այն չի գործել: Հրադադարի ևս մեկ անհաջողղ փորձ եղել է հոկտեմբերի 18-ին:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ կողմերն առաջիկայում կհամաձայնեցնեն հրադադարի վերահսկումը:
Հայաստանիը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցներում ասել են, որ պատրաստ են հանդիպել և բանակցել Մոսկվայում, սակայն հնարավոր հանդիպման հստակ օրը դեռ չի հայտարարվել:
Երեկ գումարվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների ղեկավարները, «Իմ քայլի», «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները:
Դրանից հետո վարչապետը ղարաբաղյան խնդիրը քննարկել է նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
https://www.azatutyun.am/a/30901829.html
#Լուրեր