Պուտին․ «Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում»

Ազատության Azatutyun

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին ընդունած հայտարարությունը հետևողականորեն կատարվում է», - «Դավոսյան շաբաթի» շրջանակներում այսօր ունեցած հեռավար ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այժմ միջազգային հանրության առջև [հակամարտությունից] տուժած շրջաններին աջակցության խնդիրն է դրված։ Հարկավոր է լուծել փախստականների վերադարձի, ավերված ենթակառույցների վերականգնման, պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների պաշտպանության հարցերը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ https://www.azatutyun.am/a/31071832.html #Լուրեր